Խուզարկություն Երմակի բնակարանում

Ուկրաինայի Ազգային Հակակոռուպցիոն գրասենյակը և Հատուկ հակակոռուպցիոն դատախազությունն այսօր առավոտյան խուզարկություններ են իրականացրել նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի՝ Կիևում գտնվող բնակարանում։

Առաջինն այս մասին տեղեկացրել է «Ուկրաինսկայա Պրավդա» պարբերականը։ Հրապարակումից քիչ անց խուզարկությունների փաստը հաստատել է նաև Ազգային հակակոռուպցիոն գրասենյակը՝ հայտարարելով, որ քննչական գործողությունների մանրամասները կհրապարակվեն օրվա ընթացքում։ Երմակի անունը շոշափվում էր նախագահ Զելենսկու շրջապատում ծագած կոռուպցիոն սկանդալի համատեքստում։


Մանրամասները տե՛ս այստեղ