ՔՊ խմբակցության 3 պատգամավոր դիմել է ՔՊ կուսակցությանն անդամակցելու համար

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գագիկ Մելքոնյանը, Բաբկեն Թունյանն ու Սերգեյ Բագրատյանը ՔՊ-ին անդամակցելու դիմում են ներկայացրել, «Ազատությանը» փոխանցեց իշխող կուսակցության վարչության անդամ Ալխաս Ղազարյանը։

Դիմումները կհաստատվեն, թե ոչ՝ կորոշի կուսակցության գործադիր մարմինը։