ՔՊ-ն Էթիկայի կանոնագիրք է ընդունել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարը, արխիվ

Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Էթիկայի կանոնագիրք է ընդունել, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է կուսակցության ղեկավար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որպես կառավարող ուժ, հատուկ պատասխանատվություն է զգում երկրում քաղաքական միջավայրի, մթնոլորտի, կուլտուրայի զարգացման գործում։ Նաև այս պատասխանատվությունը կրելով, ՔՊ Վարչության որոշմամբ ընդունվել է կուսակցության Էթիկայի կանոնագիրքը, որում ստանդարտներ ենք սահմանում ինքներս մեզ համար, դրանով իսկ հայտարարելով ինքներս մեզ հայհոյախոսության, անձնական թիրախավորման, վիրավորանքի դաշտից դուրս դնելու, ինչպես նաև բարեվարքության լավագույն ստանդարտներին մեր նվիրվածության մասին», - գրում է վարչապետը՝ հավելելով. - «Այնպես որ, երբ հայհոյանքին հայհոյանքով, վիրավորանքին վիրավորանքով չպատասխանենք, խնդրում ենք դա չընկալել որպես թուլություն կամ վախվորածություն, այլ նվիրվածություն մեր իսկ ընդունած Էթիկայի կանոնագրքին»։

«Մեր հանրային քաղաքական կյանքը գնալով պետք է ավելի ու ավելի փաստահենք դառնա, ավելի ու ավելի փաստարկահենք, հիմնված փոխադարձ հարգանքի, բարեկրթության, թափանցիկության ու հաշվետվողականության վրա», - գրում է Փաշինյանը՝ տարածելով կանոնագրքի հղումը:

Իշխող կուսակցության ներկայացուցիչները և վարչապետն ինքը քանիցս քննադատվել են ընդդիմախոսների հետ վեճերում էթիկայի նորմերը խախտելու համար: Մասնավորապես, այս տարվա օգոստոսին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացրեց, որ Նիկոլ Փաշինյանը խախտել է վարքագծի կանոնը, ինչի հետո վարչապետը ներողություն խնդրեց «դոմփել» ու «համբալ» բառերն օգտագործելու համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյանը ներողություն խնդրեց «դոմփել» ու «համբալ» բառերն օգտագործելու համարՔՊ խմբակցության քարտուղարը դեռ ներողություն չի խնդրել ընդդիմադիր կին պատգամավորից«Ես կարծում եմ համարժեք է». ՔՊ-ական կին պատգամավորները արձագանքում են «սեռավարակի թեստի» մասին հայտարարությանը Քոչարյանի վարքագիծը քննող հանձնաժողով չի ստեղծվի. քննարկումը բողոքի ակցիայով ուղեկցվեց«Մեջների կյաժը չէ». իշխանականները մերժեցին քննել Անդրանիկ Քոչարյանի վարքագիծըՔՊ-ական պատգամավորի պահվածքը խուլիգանական էր. իրավապաշտպանը՝ Գաբրիելյանի վարքի մասին