Կրեմլը չի հերքում Ուշակով-Ուիթքոֆ հեռախոսազրույցի մասին տեղեկությունը

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակով, արխիվ

Կրեմլը փաստացի չի հերքել Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի ու ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի միջև գաղտնի զրույցի մասին մամուլում հրապարակած տեղեկատվությունը, պնդելով, թե արտահոսքը հավանաբար եղել է զրույցին չմասնակցած անձանց կողմից։ «Դրա հրապարակումը զրուցակիցներից որևէ մեկին պետք չէր», - ասել է Ուշակովը։

Նախօրեին ամերիկյան Bloomberg-ը հրապարակել էր ռուս և ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների միջև ենթադրաբար անցած ամիս տեղի ունեցած հեռախոսազրույցի սղագրությունը, որտեղ Սպիտակ տան բանագնացը Կրեմլի ներկայացուցչին խորհուրդ է տվել գովաբանել նախագահ Թրամփի խաղաղասիրական ջանքերը, ինչպես նաև նախագահներ Թրամփի ու Պուտինի միջև հեռախոսազրույց կազմակերպել՝ նախքան Ուկրաինայի նախագահ Զելենսկու այցը Վաշինգտոն։ Գործակալությունը չի մանրամասնել՝ ինչպես է հեռախոսազրույցը հայտնվել իր տրամադրության տակ։

Ռուսաստանի նախագահի օգնականը պնդել է, թե տեղեկությունն արտահոսել է «հավանաբար բանակցությունները խոչընդոտելու համար»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփ. Շատ մոտ ենք համաձայնության Ուկրաինայում խաղաղության պլանի շուրջԹրամփը հանձնարարել է Ուիթքոֆին հանդիպել Պուտինի հետ Մոսկվայում