Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր պատասխանեց բանակցային փաստաթղթերի հրապարակումից հետո ամենաշատը հնչող հարցին՝ ի վերջո, ո՞րն է եղել պաշտոնական Երևանի պատասխանը 44-օրյա պատերազմից առաջ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած վերջին առաջարկներին:
«Փաստաթղթերի սեղմագիրն է, նոր առաջարկ չէ, Հայաստանը դրան պաշտոնապես չի պատասխանել, որովհետև Հայաստանը գնահատման փուլում է եղել», - ասաց նա:
Ռուբեն Ռուբինյանը, որը նաև հայ-թուրքական հարցերով բանագնացն է, հղում արեց ԱԺ-ի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը. «2019-ի թուղթը հենց դա է, երբ որ ես ասել եմ՝ ինձ ասեք՝ որն է սեղմագիրը նախորդող շրջանի, համանախագահները դա տվել են որպես նախորդող շրջանի բանակցային սեղմագիր»:
«Ես հերքում եմ ընդդիմության կողմից հնչեցվող պնդումը, թե իբր եղել է 2019 թվականին որևէ ինչ-որ նոր առաջարկ, և առավել ևս որ մենք այդ որևէ նոր առաջարկին ասել ենք ոչ», - հավելեց Ռուբինյանը:
Չնայած նա պնդում է, որ հայկական կողմին նոր առաջարկ չի ներկայացվել, հենց կառավարության կայքում 2019-ի փաստաթուղթը ձևակերպված է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներ: Համանախագահ երկրներից ՌԴ արտգործնախարար Լավրովը 2020-ի ապրիլին պատմել է ակտիվորեն քննարկվող փաստաթղթերի նախագծերի մասին, որոնք 2019-ին Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպմանն են տարածվել:
«Այս փաստաթղթերը նախատեսում են փուլային մոտեցման վրա հիմնված կարգավորման ուղղությամբ առաջընթաց, առաջին փուլում կազատվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջաններ, և կբացվեն տրանսպորտային, տնտեսական և այլ հաղորդակցությունները», - ասել էր նա։
Հաջորդ տարվա բյուջեի քննարկումներից հետո թեման չփակվեց, հարցուպատասխանին շարունակվեց: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը կրկին բարձրացրեց հարցը՝ ինչպե՞ս է Հայաստանն արձագանքել Մինսկի խմբի առաջարկներին, անդրադարձավ նաև վարչապետի այն դիտարկմանը, որ թուղթն ուղղված էր Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին, իսկ ինքը երբեք նախագահ չի եղել:
«Այս փաստաթուղթը, որը ներկայացվել է կամ Ձեզ, կամ Արմեն Սարգսյանին, որովհետև 19 թվին նախագահն Արմեն Սարգսյանն էր, կամ ուղղակի մի հատ քարտուղարուհի կամ թարգմանիչ սխալ է գրել։ Սրան Դուք ի՞նչ եք արել, ասել ե՞ք՝ գնա, փոխի, վարչապետ սարքի նախագահի փոխարեն, ասել եք՝ լավն է, բայց այս население-ն народ սարքի, որովհետև եթե սա տեղի ունենար, մենք ունենայինք անհամեմատ շատ ավել լավ իրավիճակ, քան թե մի իրավիճակ, որը ունենք այսօր», - ասաց պատգամավորը։
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Սկսել ենք քննարկել, խորհրդակցել՝ հասկանալու համար բանակցային փաթեթի բովանդակությունը։ Եվ այդտեղ է նաև, որ ես տվել եմ հարցը և ստացել պատասխանը, որի մասին էլի Ազգային ժողովի ամբիոնից երևի տասնյակ անգամ խոսել եմ։ Երբ որ ես համանախագահներին ասել եմ՝ լավ, մեկնաբանությունը մեկնաբանություն, հիմա այս փաթեթով Ղարաբաղը կարո՞ղ է չլինել Ադրբեջանի կազմում։ Եվ պատասխան է հնչել, որ այո, կարող է, եթե Ադրբեջանը համաձայնվի»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրապարակված բանակցային փաստաթղթերը՝ նոր քաղաքական բանավեճի առիթ Հայաստանում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նախկին նախագահները «թոկ են եղել Հայաստան պետության կայացումը թույլ չտալու համար». ՓաշինյանԸնդդիմությունը երեկվանից 2019-ի փաթեթը հայկական կողմի համար բարենպաստ է որակում, նույն կարծիքին էր Արթուր Խաչատրյանը. «
Նիկոլ Փաշինյանը ճիշտ հակառակն է գրածից հասկացել. «Նայում ես, բավականին լավ փաստաթուղթ է, ամրագրվում է այն մեխանիզմը, որով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող էր որոշել իր ապագա իրավական կարգավիճակը։ Նշվում է, որ կարգավիճակը որևէ սահմանափակման ենթակա չէ։ Նշվում է, որ համաժողովրդական կամարտահայտությունը իրականացնելու է Լեռնային Ղարաբաղի բնակչությունը։ Այսինքն՝ դուրս են գալիս այն բոլոր պնդումները, թե իսկ ո՞վ ասեց, որ Ղարաբաղում պետք է լիներ, ո՞վ ասեց, որ օրակարգում կարող է լինի անկախության հարցը։ Ժամանակավոր վարչակազմ էր հաստատվում, Հայաստանը դիտվում էր որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորներից մեկը»:
Նիկոլ Փաշինյանը ճիշտ հակառակն է գրածից հասկացել. «Երբևէ որևէ բանակցային փաթեթում գրված չի եղել, որ Ձեր կողմից նշված հանրաքվեն պետք է տեղի ունենա Լեռնային Ղարաբաղում։ Ընդհակառակը՝ գրված է համաժողովրդական հանրաքվե, որը արտահայտում է Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչության ազատ կամ արտահայտությունը։ Նշանակում է նաև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը և այլն և այսպես շարունակ»։
Ընդդիմությունը երեկվանից հիշեցնում է ղարաբաղյան հակամարտության լուծման առաջարկների, դրանց շուրջ բանակցել-չբանակցելու մասին Փաշինյանի հակասական հայտարարությունները:
Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ից Տիգրան Աբրահամյանը հնչած հայտարարությունները համադրել ու եզրակացրել է. «Հանրայնացվեց ադրբեջանցի պաշտոնյայի կողմից, ով ասում էր, որ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել է, որ «եթե ես նման բան ստորագրեմ, ժողովուրդը ինձ կսպանի։» Այսինքն, ցավով եմ ասում, իմ համար էլ ընդունելի չէ հիմնվել այլ երկրների ներկայացուցիչների մոտեցմանը, բայց քանի որ իշխանությունը պաշտոնական մոտեցում չի արտահայտել, դաշտում մնացել է միայն Ադրբեջանի կողմից ներկայացրած մոտեցումը, ինչը փաստում է, որ հայաստանյան իշխանությունները դա մերժել են։ Սրա հավաստիությունը նաև կարող է նրանով արտահայտվել, որ ադրբեջանցիներն ասում են, որ Հայաստանի իշխանությունը իրավիճակը բերել է այնպիսի կետի, որից հետո մենք արդեն դիմել ենք ռազմական գործողությունների»։
Նոյեմբերին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն էր պատմել՝ ինչպես Փաշինյանը մերժեց բանակցել:
Փաշինյանն անձամբ այս հայտարարություններին ուղիղ չի արձագանքել, դա ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է արել՝ հակադարձելով ոչ միայն Բայրամովին, այլև՝ Հայաստանի նախկին նախագահներին, որոնց կարծիքով 44-օրյա պատերազմի պատճառներից մեկը Փաշինյանի կողմից բանակցություններից հրաժարվելն էր:
«Ադրբեջանի արտգործնախարարը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը սխալ են ասում՝ Հայաստանը պատերազմ չի հրահրել», - ավելի վաղ ասել էր Ռուբինյանը:
Վարչապետն, ի դեպ, այսօր հրաժարվեց առաջարկից, որը շուրջ մեկ տարի է՝ հետապնդում էր. նախկին նախագահների հետ էլ չի ուզում բանավիճել: