Մակրոնը և Զելենսկին խաղաղության պլանը քննարկել են դաշնակիցների հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Ելիսեյան պալատում ողջունում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, Փարիզ, 1-ը դեկտեմբերի, 2025թ.

Երեկ Փարիզում հանդիպել են Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահները, Էմանյուել Մակրոնը և Վլադիմիր Զելենսկին նաև հեռախոսազրույց են ունեցել Կիևի դաշնակիցների հետ՝ քննարկելու Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու ԱՄՆ ջանքերը:

Հեռախոսազրույցին մասնակցել են, մասնավորապես, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, ինչպես նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և խաղաղության բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը:

Զելենսկու փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է նախօրեին Ֆլորիդայում կայացած ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների բովանդակությունը:

Մակրոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Զելենսկին հայտարարել է, որ բանակցություններում Կիևի առաջնահերթություններն են ինքնիշխանության պահպանումը և անվտանգության հուսալի երաշխիքների ապահովումը:

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ տարածքային վեճերն ամենաբարդն են, և այդ հարցը ամերիկյան պատվիրակության հետ քննարկվել է վեց ժամից ավելի: Այդուհանդերձ, նրա խոսքով, Ֆլորիդայի հանդիպման արդյունքում խաղաղության ամերիկյան պլանն «ավելի լավ տեսք ունի»:

Զելենսկին հույս է հայտնել, որ կհանդիպի Միացյալ Նահանգների նախագաի Դոնալդ Թրամփի հետ Ուիթքոֆի Ռուսաստան այցից հետո. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի հանդիպումը Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ այսօր է նախատեսված:

Ֆրանսիայի նախագահն ասուլիսի ժամանակ ընդգծել է, որ միայն Ուկրաինան կարող է որոշում կայացնել իր տարածքների վերաբերյալ Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կալլասը զգուշացնում է՝ Մոսկվայում ռուս-ամերիկյան հանդիպումը կարող է մեծացնել ճնշումը Ուկրաինայի վրաԽաղաղության ծրագրի շուրջ Ուկրաինա-ԱՄՆ բանակցությունները՝ «դժվար, բայց շատ կառուցողական»Պուտինը վաղը կընդունի ՈւիթքոֆինԵՄ խոսնակ. Ռուսաստանի սառեցված ակտիվների օգտագործման վերաբերյալ «ինտենսիվ քննարկումներ» են ընթանումՊեսկով. ԱՄՆ-ն ՌԴ-ին է փոխանցել Ժնևում մշակված խաղաղության ծրագրի պարամետրերըՊուտին. Այս պահին խաղաղության համաձայնագրի նախագիծ չկա, կան միայն քննարկման ենթակա մի շարք հարցերԹրամփ. Շատ մոտ ենք համաձայնության Ուկրաինայում խաղաղության պլանի շուրջ