Մերցը ողջունել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության բանակցություններում առաջընթացը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Գերմանիայի կառավարության խոսնակի փոխանցմամբ՝ կանցլերը ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը»:

Հաղորդվում է, որ Մերցը Ալիևին հրավիրել է Գերմանիա, Ադրբեջանի նախագահն ընդունել է հրավերը: