«Մեծ հույս ունենք, որ խաղաղության համաձայնագիրը ապագայում կստորագրվի». ԱԳ փոխնախարար

«Մենք մեծ հույս ունենք, որ խաղաղության համաձայնագիրը ապագայում կստորագրվի», - այսօր խորհրդարանում հայտարարեց փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը, նշելով, որ այդ ուղղությամբ գործընթացը շարունակվում է:

«Էդ առումով կան անընդհատ կոնտակտներ», - ասաց փոխարտգործնախարարը:

Թե երբ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը, Մնացական Սաֆարյանն ասաց՝ հստակ ժամկետներ նշել չի կարող:

Այս տարվա օգոստոսին Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը:

Բաքուն փաստաթղթի ստորագրման համար իբրև նախապայման է առաջ քաշում Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը՝ պահանջելով երկրի մայր օրենքից հանել Անկախության հռչակագրին հղումը, որտեղ հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարեց՝ նոր Սահմանադրության հանրաքվեն տեղի կունենա 2026 -ի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Կարևոր է՝ նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն տեղի ունենա 2026-ի խորհրդարանական ընտրություններից հետո». Փաշինյան