Մինսկի խմբի փակման որոշումը կենսական քայլ է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացին աջակցելու համար. Վալտոնեն

ԵԱՀԿ Մինսկի խմբի փակման որոշումը կենսական քայլ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին աջակցելու համար, հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենը Արտգործնախարարների խորհրդի նիստում։

«Օգոստոսին մենք որոշեցինք փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված կառույցները։ Սա կարևոր քայլ է խաղաղության գործընթացին աջակցելու և ԵԱՀԿ բյուջեի հաստատման ճանապարհին առկա հիմնական խոչընդոտը վերացնելու համար», - նշել է Էլինա Վալտոնենը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մինսկի խումբը դադարեցրել է գործունեությունը

Արտգործնախարարը, սակայն, չի մանրամասնել, թե որ երկիրն էր այս հարցն օգտագործում ԵԱՀԿ բյուջեի ընդունումն արգելափակելու համար։ Ավելի վաղ Երևանն ու Բաքուն դիմել էին ԵԱՀԿ քարտուղարությանը՝ խնդրելով լուծարել Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ համանախագահությամբ գործող խումբը, որը հիմնվել էր ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար։

Կառույցի՝ դեկտեմբերի 1-ին ընդունված որոշմամբ հայտարարվեց, որ այս խնդրի վերաբերյալ ԵԱՀԿ-ի կողմից նախկինում ընդունված բոլոր փաստաթղթերն այլևս անվավեր են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եռակողմ հայտարարությունից մինչև Խաղաղության նախաստորագրում․ ի՞նչ փոխվեց հինգ տարում