Մոսկվան կոշտ արձագանքով է սպառնում Եվրոպայում սառեցված ակտիվների հետ անօրինական քայլի դեպքում

ՌԴ ԱԳՆ շենքը, Մոսկվա

Ռուսաստանը սպառնացել է ամենակոշտ կերպով արձագանքել, եթե Եվրամիությունն անօրինական գործողություն ձեռնարկի Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվների հետ։

«Մոսկվան արդեն պատրաստում է իր հնարավոր պատասխանը»,- հայտարարել է Արտգործնախարարության խոսնակը։

Եվրոպական հանձնաժողովը երեկ առաջարկեց ռուսական ակտիվները որպես վարկ տրամադրել Ուկրաինային, պայմանով, որ Կիևը այն մարի, եթե Ռուսաստանի փոխհատուցի արդեն չորրորդ տարին շարունակվող պատերազմի հասցրած վնասները։
Բելգիան, որտեղ գտնվում է սառեցված ակտիվների մեծ մասը, երեկ հայտարարել էր, թե առաջարկը չի փարատել իր հիմնական մտահոգությունները, և Բրյուսելում մտավախություն ունեն, որ ռուսական դատական հայցերի դեպքում կարող են մնալ միայնակ վտանգի առաջ։

Եվրահանձնաժողովի նախագահը, սակայն, հավաստիացնում է, թե միությունը պատրաստ է երաշխիքներ տրամադրել։ Այս հարցով վերջնական որոշումը կկայացվի այս ամսվա վերջին, երբ այն քննարկվի ԵՄ անդամ երկրների առաջնորդների հավաքին։