Մոսկվայի մերձակայքում առնվազն երեք ԱԹՍ է խոցվել

Մոսկվայի մերձակայքում «խոցված ԱԹՍ-ների քանակը հասել է երեքի», հայտարարել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, նշելով, որ հարվածային դրոնների անկման վայրերում շարունակում են աշխատել փրկարարական և հատուկ ծառայությունների ներկայացուցիչները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ խոցված ԱԹՍ-ներն այսօր առավոտյան ուկրաինական կողմից արձակված դրոնների խմբի մի մասն էին կազմում։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանի ռազմական գերատեսչության տվյալներով՝ այսօր Ռուսաստանի օդային տարածքում խոցվել է 10 ուկրաինական ԱԹՍ, որոնցից 3-ը Մոսկվայի մարզում, մյուս 7-ը՝ Բրյանսկի և Կալուգայի մարզերում։