Ուկրաինական անօդաչուների գրոհին հաջորդել է հրդեհ մերձմոսկովյան Շատուրայի ՋէԿ-ում

Ռուսաստան - Հրդեհը Շատուրայի ՋԷԿ-ում, 23-ը նոյեմբերի, 2025թ.

Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ Շատուրայի ջերմաէլեկտրակայանում անօդաչու թռչող սարքերի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից փոխանցել են, որ այրվել են չորս տրանսֆորմատորներ:

Լրագրողների տվյալներով՝ այրվում է ՋԷԿ-ի հզորության բաշխման հանգույցը:

Մոսկվայում և Մոսկվայի մարզում էլեկտրաէներգիայի անջատումների մասին հաղորդումներ չկան:

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր, որ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են քաղաքի ուղղությամբ թռչող երեք անօդաչու թռչող սարք:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ գիշերը խոցվել կամ չեզոքացվել է 75 ուկրաինական անօդաչու թռչող սարք:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը Զելենսկուն հորդորում է ընդունել խաղաղության ամերիկյան պլանըՍիզրանում անօդաչուների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվելՌուսական բանակը հայտարարել է Կուպլյանսկը գրավելու մասին, Կիևը հերքում է