Ուկրաինայի վրա ռուսական կողմի հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ

Ուկրաինայի վրա անցած գիշեր ռուսական կողմի հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ մոտ 30-ը, տեղեկացնում է Reuters-ը՝ նշելով, որ ավելի քան 600,000 տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։

«Մինչ բոլորը քննարկում են խաղաղության պլանների կետերը, Ռուսաստանը շարունակում է իրականացնել իր «պատերազմական պլանը», որը բաղկացած է երկու կետից՝ սպանել և ոչնչացնել», - շաբաթ առավոտյան գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը հարձակման ընթացքում արձակել է մոտ 36 հրթիռ և 600 անօդաչու թռչող սարք։

Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ գիշերային հարձակման ժամանակ ռուսական կողմը հարվածել է Կիևի և Ուկրաինայի հինգ այլ շրջանների էներգետիկ օբյեկտներին։ Էլեկտրաէներգիաից զրկված տնային տնտեսություններից ավելի քան 500,000-ը գտնվում են մայրաքաղաքում։