Ումերով․ «Գործընկերները պետք է հարգեն Կիևի դիրքորոշումը»

Ուկրաինան կոչ է անում իր գործընկեր պետություններին հարգանք ցուցաբերել Կիևի դիրքորոշման հանդեպ։ Այս մասին Տելեգրամում այսօր գրել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը՝ նշելով, որ տեխնիկական աշխատանքները Միացյալ Նահանգների կողմից ներկայացված խաղաղության ծրագրի շուրջ շարունակվում են։

«Մենք ուշադրությամբ ուսումնասիրում ենք մեր բոլոր գործընկերների առաջարկները և ակնկալում ենք, որ նրանք նույն մոտեցումը կցուցաբերեն Ուկրաինայի դիրքորոշման հանդեպ»,- նշել է Ումերովը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կալլաս. ԵՄ-ն աջակցում է Ուկրաինայի համար ցանկացած խաղաղության ծրագրի, որը կբերի երկարատև և արդար խաղաղությունԿիևը պատրաստ է Վաշինգտոնի հետ համագործակցել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ծրագրի շուրջ. նոր մանրամասներՌուսական բանակը հայտարարել է Կուպլյանսկը գրավելու մասին, Կիևը հերքում էՈւկրաինայում խաղաղություն հաստատելու ամերիկյան նոր ծրագրի նոր մանրամասներ են հրապարակվել