Պուտինն ու Էրդողանն այսօր կզրուցեն հեռախոսով

Այսօր՝ օրվա երկրորդ կեսին, կկայանա Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ սպասվող հեռախոսազրույցի մասին հայտարարել էր Թուրքիայի նախագահը՝ նշելով, որ իր ռուսաստանցի պաշտոնակցի հետ պատրաստվում է քննարկել Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումները։ «Տեսնենք, թե ինչ կարող ենք անել միասին, ինչ տեսակի խաղաղություն կարող ենք հաստատել Ուկրաինայում»,- կիրակի օրը կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր Թուրքիայի նախագահը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զելենսկի․ «Մենք որոշիչ հանգրվանում ենք»ԱՄՆ-ն հայտարարում է՝ խաղաղության պլանը «թարմացվել է»՝ Ուկրաինան «լիովին պաշտպանելու» համարՈւկրաինական անօդաչուների գրոհին հաջորդել է հրդեհ մերձմոսկովյան Շատուրայի ՋէԿ-ումԴնեպրում ռուսների անօդաչուների գրոհի հետևանքով 15 մարդ է վիրավորվելThe Guardian. Դրիսկոլի գլխավորությամբ ամերիկացի գեներալներ կժամանեն ՄոսկվաԹրամփը Զելենսկուն հորդորում է ընդունել խաղաղության ամերիկյան պլանը