Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է շարունակել վառելիքի «անխափան մատակարարումները» Հնդկաստանին:
Կրեմլի ղեկավարն այդ մասին հայտարարել է Նյու Դելիում, որին Միացյալ Նահանգները հորդորում է հրաժարվել ռուսական նավթից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսին 50 տոկոսանոց մաքսատուրք է սահմանել հնդկական արտադրանքի մեծ մասի վրա, պատճառաբանելով, թե Նյու Դելին էներգակիրները ներմուծում է Ռուսաստանից՝ ֆինանսավորելով պատերազմն Ուկրաինայի դեմ։
Վարչապետ Նարենդրա Մոդին, որը մինչ օրս մերժել է Վաշինգտոնի պահանջը, շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի առաջնորդին Հնդկաստանի նկատմամբ նրա «անսասան նվիրվածության» համար։
Սա Պուտինի առաջին այցն է Հնդկաստան՝ Ուկրաինայի դեմ սկսած պատերազմից հետո, որի ընթացքում նրան դիմավորել են կարմիր գորգով ու պատվո պահակախմբով։