Պուտինը Կրեմլում ընդունել է Ուիթքոֆին ու Քուշներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և նրա փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ՝ բանակցելու ուկրաինական պատերազմը դադարեցնելու շուրջ:

«Շահ հաճելի է տեսնել ձեզ»,-դիմելով նրանց՝ ասել է Պուտինը:

Ռուսաստանի առաջնորդի բանագնաց Կիրիլ Դմիտրիևը և Պուտինի օգնական Յուրի Ուշակովը նույնպես մասնակցել են հանդիպմանը: