Փրկարարների մեքենան «Կազաչիի» հատվածում է կողաշրջվել. 3 վիրավորների առողջական վիճակը միջին ծանրության է

Փրկարարական ջոկատի ծառայողական մեքենայի վթարը, «Ազատության» տեղեկություններով, տեղի է ունեցել Դիլիջանից դեպի Լոռի՝ «Կազաչի» կոչվող հանդամասում:

Մեքենան կողաշրջվել է:

Ներքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտնել էր վթարի հետևանքով մեկ զոհի, 4 վիրավորի մասին:

Առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ Տավուշում վթարի հետևանքով տուժած երեք փրկարարների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը` բավարար:

Փրկարար ծառայությունն առավոտյան հայտնել էր, որ «Կազաչիի» հատվածում բռնկված հրդեհը մեկուսացվել է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վթարի է ենթարկվել փրկարարական ջոկատի ծառայողական մեքենան, կա մեկ զոհ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրակի նոր տարածում չի գրանցվել. ի՞նչ իրավիճակ է հրդեհների վայրում այս պահին