ՌԴ ՊՆ-ն հայտարարում է, որ զանգվածային հարվածներ են հասցրել ուկրաինական ռազմաարդյունաբերական օբյեկտներին

Ռուս-ուկրաինական պատերազմ, արխիվային լուսանկար

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է, որ իր զորքերը առաջխաղացում են ունեցել Ուկրաինայի Պոկրովսկ քաղաքում և գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել ուկրաինական ռազմաարդյունաբերական օբյեկտներին։

Պաշտպանական գերատեսչությունը հայտարարել է, որ իրենց գիշերային հարվածները թիրախավորել են Ուկրաինայի ռազմական օդանավակայանը, ռազմական տեխնիկայի վերանորոգման բազան և ռազմաարդյունաբերական օբյեկտները, ինչպես նաև դրանց աջակցող գազային ենթակառուցվածքների օբյեկտները։

Ռուսաստանի պետական լրատվական գործակալությունը՝ հղում անելով Պաշտպանության նախարարությանը, հայտնում է, թե Մոսկվան հայտարարել է, որ իր զորքերը ուկրաինական զորքերին դուրս են մղել Կուպյանսկի շրջակայքում գտնվող դիրքերից:

Կիևն առայժմ չի մեկնաբանել այս պնդումները: Անկախ աղբյուրները դեռևս չեն հաստատել Մոսկվայի հայտարարությունը: