Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել, այսօր հայտարարել է Կրեմլը, ընդգծելով, որ ռուսական կողմը պատրաստ է հանդիպել ամերիկացի բանագնացներին այնքան, որքան անհրաժեշտ կլինի՝ համաձայնության հասնելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մենք Ուկրաինայում խաղաղությանը մոտ չենք. Կրեմլը՝ ռուս-ամերիկյան 5 ժամ տևած բանակցությունների մասինՀայտարարությունը հնչել է Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և փեսայի՝ Ջարեդ Քուշների միջև Մոսկվայում ժամեր առաջ կայացած բանակցություններից հետո, որոնց ավարտին Կրեմլը հաղորդեց, որ «փոխզիջումային տարբերակներ դեռևս չեն գտնվել»։
Պուտինի խոսնակը միաժամանակ տեղեկացրել է, որ այժմ ռուս-ամերիկյան բանակցությունները շարունակվում են «փորձագիտական մակարդակով»։
Նախագահ Պուտինն իր հերթին երեկ պնդել էր, թե եվրոպական տերությունները փորձում են խափանել խաղաղության բանակցությունները՝ առաջարկելով գաղափարներ, որոնք բացարձակապես անընդունելի են Ռուսաստանի համար։ Բանակցությունների մանրամասները, սակայն, պաշտոնապես չեն հրապարակվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բանակցությունները Կրեմլում՝ «օգտակար, կառուցողական և իմաստալից, սակայն փոխզիջումային լուծում դեռ չկա»