Ռուսական ակտիվների օգտագործումը Կիևին ֆինանսավորելու ամենաարդյունավետ ձևն է. Լայեն

ԵՄ անդամ պետություններն Ուկրաինայի կարիքները ֆինանսավորելու երեք տարբերակ ունեն, որից մեկը ռուսական սառեցված ակտիվների հաշվին փոխհատուցվող վարկի տրամադրումն է, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«Մենք վարկ ենք տալիս Ուկրաինային, որը Ուկրաինան կվերադարձնի, եթե Ռուսաստանը հատուցումներ վճարի», - ասել է նա։

Ըստ Լայենի՝ դա Ուկրաինայի պաշտպանությանն ու նրա տնտեսությանն աջակցելու ամենաարդյունավետ միջոցն է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սթարմերը հայտարարել է, որ պետք է համաձայնության գան սառեցված ռուսական ակտիվների օգտագործման վերաբերյալ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մերցը ԵՄ գագաթնաժողովում հանդես կգա ռուսական սառեցված ակտիվների օգտագործման օգտին