Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտ ամսին․ Սրբուհի Գալյան

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:

Արդարադատության նախարարության նախօրեին հրապարակած տեսանյութում նախարար Սրբուհի Գալյանը նշում է. «Ես ուզում եմ կրկնել այն հանձնառությունը, որ Արդարադատության նախարարությունն է ստանձնել, և դա վերաբերում է տեքստի մշակմանը և դրա ժամկետներին։ Մասնավորապես, հանձնառությունը ենթադրում է, որ Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտ ամսին»:

Հաղորդվում է, որ տեղի ունեցած հերթական նիստում խորհրդի անդամները քննարկել են Դատախազության և քննչական մարմինների վերաբերյալ կարգավորումները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ինչո՞ւ Փաշինյանը հանդիպեց հազարավոր պետծառայողներին. նոր Սահմանադրությունը, աէրոդինամիկան և պետության լեգիտիմությունը «Չենք կիսում ընկալումը, թե մեր Սահմանադրությունում Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա». ՄիրզոյանԵրկրորդ փուլի փոխարեն՝ նոր ընտրություններ. Սահմանադրական փոփոխությունների խորհրդի որոշումը«Մանիպուլյացիա». Մարուքյանը՝ Սահմանադրության նախագծում կայուն մեծամասնությամբ խորհրդարան ձևավորելու սկզբունքից հրաժարվելու որոշման մասին