ՍԱՏՄ-ն փորձաքննության է ենթարկել Ղազախստանից ու Ռուսաստանից ներկրված ցորենը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Ռուսաստանից և Ղազախստանից ներկրված ցորենը ենթարկել է բուսասանիտարական, անվտանգության և որակական փորձաքննությունների:

ՍԱՏՄ-ից հայտում են, որ բուսասանիտարական փորձարկումների ընթացքում իրականացված հետազոտությունների արդյունքում կարանտին վնասակար օրգանիզմներ չեն հայտնաբերվել:

Անվտանգության ցուցանիշների փորձարկումների շրջանակում հետազոտվել են թունավոր տարրերը (ծանր մետաղները), պեստիցիդները, միկոտոքսինները և ռադիոակտիվությունը։ Արդյունքում սահմանային թույլատրելի խտություններից շեղումներ չեն արձանագրվել:

Որակի ցուցանիշների լաբորատոր հետազոտությունները դեռ ընթացքում են:

Հայկական կողմը նախորդ շաբաթ մեծ շուքով ընդունել էր Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան հասած ղազախական հազար տոննա ցորենը ու որակել սա խաղաղության արտացոլումը գետնի վրա: Մի քանի օր անց, սակայն, հաղորդվել էր, որ ղազախական ցորենը 4-րդ կարգի է, որը հիմնականում օգտագործվում է կենդանիների կերի արտադրության համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ СВР. «Հայաստանը ցանկանում է ռուսական ցորենի փոխարեն ուկրաինական գնել»


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փոխնախարարը՝ ոչ բարձրակարգ ղազախական ցորենի մասին. «Կենդանին ուտում է, մեզ ինչ-որ բան չի՞ տալիս հետո»