«Ազատությունն» այսօր այցելել է «Լեռնային Հայաստան» առողջարանի հարակից հատված, որտեղ տեղակայված է այս օրերի ընթացքում Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության աշխատանքային շտաբը։
«Ազատության» թղթակցի հաղորդմամբ՝ այսօր իրավիճակն ավելի հանդարտ է:
Այսօր ավելի վաղ ՆԳՆ փրկարար ծառայությունը հաղորդեց՝ «Նոյեմբերի 27-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա անտառային հատվածներում բռնկված հրդեհները ամբողջությամբ մեկուսացված են»:
«Ազատությունը» Դիլիջանի Թախտա կոչվող թաղամասում զրուցել է բնակիչների հետ, նրանց խոսքով. «Ծուխը զգացվում է, մոխիրն էլ եկել, լցվել էր էստեղ, առավոտը որ վեր կացանք, ամբողջը մոխիր էր, ծուխն էլ էսօր է քաշվել, շնչելուց ձև էլ չկար, խեղդվում էինք, որովհետև չորս կողմը բռնած էր»:
Իրավապահները հրդեհի պատճառների մասին դեռ չեն հաղորդել:
Մանրամասները՝ տեսանյութում.