Սիրիան և Իսրայելը մոտ են համաձայնագրի կնքմանը. ԱՄՆ բանագնաց

Սիրիայի ՊՆ շենքը, որին հարվածել էր Իսրայելը, արխիվ

Սիրիան և Իսրայելը մոտ են իրավիճակը հանգուցալուծող համաձայնագրի կնքմանը, որով Իսրայելը կդադարեցնի հարձակումները, իսկ Սիրիան կհամաձայնի ոչ մի տեխնիկա չտեղակայել Իսրայելի սահմանի մոտ, հայտարարել է ԱՄՆ-ի բանագնաց Թոմ Բարաքը:

Նա նշել է, որ համաձայնագիրը ծառայելու է որպես առաջին քայլ անվտանգության ուղղությամբ, որի շուրջ երկու երկրներն արդեն բանակցություններ են վարում:

Իսրայելը և Սիրիան անհամաձայնություններ ունեն արդեն երկար տարիներ: Չնայած Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի տապալմանը անցյալ դեկտեմբերին, նրանց միջև տարածքային տարաձայնություններն ու խորը քաղաքական անվստահությունը դեռ պահպանվում են: