Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է, կալանքի միջնորդություն է ներկայացվել

Վարդան և Սպարտակ Ղուկասյաններ, արխիվ

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս պահին նրան տեղափոխում են Աջափնյակի դատարան՝ խափանման միջոցի հարցը քննելու, «Ազատությանը» փոխանցեց փաստաբան Արամայիս Հայրապետյանը:

Սպարտակ Ղուկասյանը սեպտեմբերի 12-ից տնային կալանքի տակ է՝ հարկադրանքի եղանակով շորթման մեղադրանքով:

Ինչպես հայտնեց փաստաբանը, «ըստ նախաքննական մարմնի՝ Հակակոռուպցիոն դատարանում Սպարտակ Ղուկասյանի և Վարդան Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստից հետո իբր Սպարտակ Ղուկասյանը խուլիգանություն է կատարել, և լրատվամիջոցներով հրապարակված խոսակցություններ կան, որոնք վերագրում են Սպարտակ Ղուկասյանին և գտնում են, որ էդ արարքը խուլիգանություն է խմբի կազմում կատարված՝ զանգվածային լրատվական միջոցների օգտագործմամբ»:

«Մեղադրանքը էս է, բայց թե որտեղից են նրանք գտել հայհոյանք, որ իբր կատարում է Սպարտակ Ղուկասյանը, անկեղծ ասած, անհայտ է, անհասկանալի է մեր համար», - հավելեց Արամայիս Հայրապետյանը:

«Մեղադրանք է ներկայացվել, բայց նույն դեպքերը ամբողջությամբ ուղիղ եթերով հեռարձակվել է, այսինքն՝ չէր կարող էդ ուղիղ եթերում հեռարձակվածից բացի ուրիշ բան տեղի ունեցած լիներ: Ուղիղ եթերում հեռարձակվածի մեջ որևէ հայհոյանք, սեռական բնույթի առավել ևս հայհոյանք Սպարտակ Ղուկասյանի կողմից չի կատարվում», - վստահեցրեց փաստաբանը:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ «մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սպարտակ Ղուկասյանի վարույթն, ըստ պաշտպանի, ավելի շատ ուղղված է Վարդան Ղուկասյանի դեմՓաստաբանական թիմը կասկածներ ունի, թե Սպարտակ Ղուկասյանին պատրաստվում են կալանավորելՎարդան Ղուկասյանն ու որդին հայտարարում են՝ չեն վախենումՎարդան Ղուկասյանի որդին կմնա տնային կալանքի տակ, փաստաբանը մանրամասներ է հայտնում քրգործիցՍպարտակ Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըՁերբակալվել է Գյումրիի քաղաքապետի որդին. Վարդան Ղուկասյանն իր վարկածն ունի


Առավել մանրամասն տե՛ս այստեղ