Սրբուհի Գալյանն առաջադրվել է ՔՊ-ի ցուցակում ընդգրկվելու համար

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյան, արխիվ

Արդարադատության նախարար, անկուսակցական Սրբուհի Գալյանն առաջադրվել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» համամասնական ցուցակում ընդգրկվելու համար: Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանը։

ՔՊ-ի համամասնական ցուցակում ընդգրկվելու համար թեկնածուների ինքնառաջադրման ժամկետը լրացավ նոյեմբերի 30-ին: Ինչպես «Ազատությանը» փոխանցել է կուսակցության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանը, առաջադրվածների թիվը շուրջ 380 է, նրանցից մոտ չորս տասնյակը անկուսակցական են:

Անկուսակցականներն առաջադրվելու դիմումներ կարող էին ներկայացնել ՔՊ վարչության կազմից որևէ մեկի երաշխավորագիրն ունենալու դեպքում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հակոբ Արշակյանը ևս չի լինի ՔՊ-ի ցուցակումԽաչատուր Սուքիասյանը և Հրաչյա Հակոբյանը չեն լինի ՔՊ-ի ցուցակում Լենա Նազարյանն ու Քրիստինե Պողոսյանը ՔՊ ցուցակում չեն լինիԻշխող ուժը ձևավորում է առաջիկա ընտրությունների իր ցուցակը նոր ձևաչափով՝ ինքնառաջադրմամբ ու փրայմերիզներով