Թրամփ․ «Չի բացառվում, որ լավ զարգացումներ լինեն»

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը քիչ առաջ Truth Social սոցիալական ցանցի իր օգտահաշվում անդրադարձել է Ուկրաինայում խաղաղության հաստատման ամերիկյան ծրագրի շուրջ վերջին զարգացումներին՝ գրելով.- «Արդյո՞ք հնարավոր է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններում իրոք մեծ առաջընթաց է արձանագրվել։ Չհավատաք, քանի դեռ չեք տեսել դա սեփական աչքերով, սակայն հնարավոր է, որ լավ զարգացումներ լինեն»,- գրել է Թրամփը։

Սա Միացյալ Նահանգների նախագահի առաջին հրապարակային հայտարարությունն է կիրակի օրը Ժնևում կայացած ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններից հետո։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սիյարտո․ «ԵՄ-ն պետք է ընդունի ամերիկյան խաղաղության պլանը»Զելենսկի․ «Մենք որոշիչ հանգրվանում ենք»ԱՄՆ-ն հայտարարում է՝ խաղաղության պլանը «թարմացվել է»՝ Ուկրաինան «լիովին պաշտպանելու» համարԹրամփը քննադատում է Ուկրաինային և եվրոպական երկրներին, մինչ Ժնևում քննարկվում է խաղաղության ԱՄՆ պլանըThe Guardian. Դրիսկոլի գլխավորությամբ ամերիկացի գեներալներ կժամանեն ՄոսկվաԹրամփը Զելենսկուն հորդորում է ընդունել խաղաղության ամերիկյան պլանը