Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մոտ է Ուկրաինայում պատերազմն ավարտելու վերաբերյալ համաձայնագրի կնքմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը «շատ մոտ է» Ուկրաինայի և Ռուսաստանի հետ համաձայնության գալուն՝ գրեթե չորս տարվա պատերազմը դադարեցնելու վերաբերյալ:

«Մենք հասնելու ենք դրան: Այսպիսով, կարծում եմ, որ մենք շատ մոտ ենք համաձայնագրի կնքմանը», - ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է առաջ շարժվել ԱՄՆ-ի կողմից աջակցվող խաղաղության համաձայնագրով, և որ ինքը պատրաստ է քննարկել դրա զգայուն կետերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններում, որտեղ, Զելենսկիի խոսքով, պետք է ներգրավված լինեն եվրոպացի դաշնակիցները, - այս մասին գրում է Reuters-ը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ բանակի նախարարը Ուկրաինայում խաղաղության պլանը Աբու Դաբիում քննարկում է ռուս պաշտոնյաների հետԼավրով․ «Մենք սպասում ենք Թրամփի պլանի միջանկյալ տարբերակին»Ումերով․ «Առաջիկա օրերին Զելենսկին կարող է մեկնել Վաշինգտոն» Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է առաջ շարժվել խաղաղության ծրագրովԹրամփի խաղաղության պլանը բարելավման կարիք ունի. Մակրոն