Թրամփը սպառնում Է սահմանափակել Նյու Յորքի դաշնային ֆինանսավորումը Մամդանիի հաղթանակի դեպքում

ԱՄՆ նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կսահմանափակի Նյու Յորքի դաշնային ֆինանսավորումը, եթե Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Զոհրան Մամդանին հաղթի երեքշաբթի կայանալիք քաղաքապետի ընտրություններում:

Սոցիալական ցանցում նա գրել է, որ հավանաբար այլ միջոցներ, բացի ամենաանհրաժեշտ նվազագույնը չի տրամադրի:

Reuters-ը գրում է, որ հարցումները ցույց են տալիս՝ Մամդանին առաջատար դիրքերում է Նյու Յորքի նախկին նահանգապետ Էնդրյու Կուոմոյի դեմ, ով առաջադրվում է որպես անկախ թեկնածու: Մյուս թեկնածուն Հանրապետականի թեկնածու Կուրտիս Սլիուան է: