Խերսոնի թալանված արվեստի գործերը

«Թույլ չենք տա». Գեորգի Մալախովի 1961 թվականի գրաֆիկան, որը պատկերում է Կիևի համար ճակատամարտը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ

Այս փորագրանկարը (օֆորտ) հարյուրավոր արվեստի գործերից մեկն է, որ Ուկրաինայի ռազմական հետախուզությունը ցուցակագրել ու հրապարակել է նոյեմբերի 11-ին` Խերսոնի ազատագրման երրորդ տարում:

«Հարբեցողները». Վլադիսլավ Իզմայլովիչի չթվագրված կտավը

Նկարները հիմնականում Խերսոնի Ալեքսեյ Շովկունենկոյի անվան արվեստի թանգարանի ցուցանմուշներն են, որտեղից ռուսական ուժերը արվեստի գործերը համակարգված կերպով գողացել են:

Օլգա Գոնչարովան, որն այդ ժամանակ Խերսոնի թանգարանի տնօրենն էր, նայում է դատարկ ցուցափեղկերին 8 ամիս տևած ռուսական օկուպացիայից կարճ ժամանակ անց

Ըստ որոշ տեղեկությունների՝ թանգարանի նախկին տնօրենը փախուստի է դիմել Ուկրաինայից նահանջող ռուսական ուժերի հետ և մեղադրվում է զանգվածային թալանին աջակցելու համար։

«Հայեթ» («Կյանք»). Հորաս Չերնուխինի 1975 թվականի նկարը

Ուկրաինայի ռազմական հետախուզությունը ցուցակագրել է գողացված 1233 նկար՝ բազմաթիվ այլ արվեստի գործերի հետ միասին:

Նկարների հետ մեկտեղ Ուկրաինայի ռազմական հետախուզության հրապարակած ցանկում ընդգրկված են մի քանի քանդակներ, ինչպիսին է այս արձանիկը, որը կերտել է Միխայիլ Վրուբելը՝ 1900-ականներին

«ԴնիպրոՀԷԿ». Ալեքսանդր Պաշչենկոյի 1951 թվականի փորագրանկարը, որը պատկերում է Դնեպրի հիդրոէլեկտրակայանի շինարարությունը

«Կազակների երգը». Իվան Շուլգա, 1945 թվական

Վրաստանի լեռնային Ուշգուլի գյուղի նկարը. Վալերի Սեգեդ, 20-րդ դար

«Շունն ու նապաստակը». Նիկոլա Սվերչկով, 19-րդ դար

«Լ. Ի. Կորսակովայի դիմանկարը». Ֆելիքս Քիդդեր, 1981 թվական

Բուլղարիայի ծովափնյա Վառնա քաղաքի թատրոնը, 1957 թվական

Նոյեմբերի 11-ին Ուկրաինայի արևմտյան Լվով քաղաքում բացվեց «Չգողացված Խերսոն» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին գողացված պատմական արվեստի գործերից ոգեշնչված ժամանակակից կտավներ

Լվովի մարզի նահանգապետ Մաքսիմ Կոզիցկին միջոցառման ժամանակ ասաց. «Թշնամին կարող է գողանալ նկարներ, ոչնչացնել շենքեր, ոչնչացնել հուշարձաններ, բայց նա անզոր է այն մարդկանց առջև, ովքեր սիրում են իրենց երկիրն ու քաղաքը, ովքեր հիշում, պահպանում և ստեղծագործում են»։

On November 11, an exhibition was opened in the western Ukrainian city of Lviv titled Kherson: Not Stolen, featuring contemporary paintings inspired by the historical treasures stolen from Kherson’s museums.

Maksym Kozytskiy, governor of Lviv (pictured), said at the event, "The enemy can grab paintings, destroy buildings, destroy monuments, but he is powerless before people who love their country and their city, who remember, preserve and create."

Կիևը հրապարակել է հարյուրավոր արվեստի գործերի ցանկ՝ պնդելով, որ ռուսները դրանք գողացել են երեք տարի առաջ՝ Խերսոնից զորքերի դուրսբերման ժամանակ։