Վարդան Ղուկասյանի գլխավորած «Կոմկուս» խմբակցությունը ավագանու երկու նոր անդամ ունի

Գյումրիի ավագանու «Կոմկուս» խմբակցությունը ավագանու երկու նոր անդամ ունի: Մանդատներից հրաժարվել էին քաղաքապետի ազգական Գևորգ Ղուկասյանն ու Սեդրակ Սահակյանը: Նրանք կալանավորված են հոկտեմբերի 20-ին՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալության օրը հարուցված զանգվածային անկարգությունների գործով: Նրանց փոխարեն այսօր մանդատ ստացան Սամսոն Էլբակյանն ու Տիգրան Ավագյանը:

Տիգրան Ավագյանը ևս օրերս կալանավորվել է՝ նույն զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով:

Փաստացի՝ Գյումրիի ավագանու 33 հոգանոց կազմից 31-ը կկարողանան մասնակցել առաջիկա նիստին: Այս պահին անազատության մեջ են համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանն ու այսօր մանդատը ստացած Տիգրան Ավագյանը: Եթե «Կոմկուս»-ի կալանավորված ավագանիները մանդատից չհրաժարվեին, ապա քվորումի խնդիր կլիներ: Այս քայլով ընդդիմությունը պահպանում է մեծամասնությունը ավագանիում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Կալանքի հետ այլ խափանման միջոց կիրառելի չէ». Ղուկասյանի փաստաբանները հայտարարում են՝ իրենց ձեռքի տակ երկու որոշում ունենՎարդան Ղուկասյանի՝ իր փեսային փոխքաղաքապետ նշանակելու որոշման մեջ ԿԿՀ-ն շահերի բախում է տեսելԳյումրիի ավագանու երեք անդամ անազատության մեջ․ Կոմկուսը փորձում է պահպանել ընդդիմության մեծամասնությունը ավագանիում