Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանին ազատ արձակելու պահանջը

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյան, արխիվ

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կալանքից ազատ արձակելու պահանջով հատուկ բողոքը, «Ազատությանը» փոխանցեց փաստաբան Արամայիս Հայրապետյանը։

Փաստաբանները 21 էջից բաղկացած հիմնավորումներ ու ապացույցներ էին ներկայացրել քրեակատարողական հիմնարկում Ղուկասյանի պահման վայրի ու առողջական վիճակի մասին։

Կաշառք ստանալու, իշխանությունը զավթելու կոչի հոդվածներով ճաղերից այն կողմ հայտնված Վարդան Ղուկասյանը չի ընդունում մեղքը: Մոտ մեկ ամիս բանտում գտնվող Ղուկասյանի առողջական վիճակը վատացել էր անցած շաբաթավերջին: Նրան բանտից տեղափոխել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, մեկ գիշեր պահել, հետազոտություններ անցկացնելուց հետո հետ ուղարկել բանտ:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Անձնական բժիշկը երկու օր է՝ չի կարողանում տեսակցել Գյումրիի քաղաքապետին. փաստաբան«Կա պաշտոնավարման ու բացակայելու արգելքի մասին որոշում». փաստաբանները պահանջում են ազատ արձակել Գյումրիի քաղաքապետինԳյումրիի քաղաքապետին հիվանդանոցից տեղափոխել են կալանավայրԳյումրիի քաղաքապետին բանտից տեղափոխել են հիվանդանոց. փաստաբանՎարդան Ղուկասյանի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել Վարդան Ղուկասյանը՝ «քաղհալածյա՞լ», թե՞ «կաշառք լափող»