Այսօր առավոտյան վնասվել է Լեհաստանը Ուկրաինային կապող երկաթիծը՝ պայթուցիկ սարքի պատճառով, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Նա տեղի ունեցածը սաբոտաժ է որակել։
Միջադեպը տեղի է ունեցել Վարշավա-Լյուբլին գծում: Տուսկը պնդել է, թե չարագործներն ամենայն հավանականությամբ մտադիր են եղել պայթեցնել Վարշավայից Դեբլին ուղևորվող գնացքը։
«Բարեբախտաբար, միջադեպը ողբերգության չի հանգեցրել, բայց խնդիրը շատ լուրջ է»,- ասել է նա։
Ոստիկանության հաղորդմամբ՝ գնացքում եղել են երկու ուղևոր և մի քանի աշխատող։ Նրանցից որևէ մեկը չի տուժել: