Զելենսկին հանդիպել է Patriot համակարգեր արտադրող ամերիկյան ընկերության պաշտոնյաների հետ

Raytheon-ի նախագահն ու Ուկրաինայի առաջնորդը, հոկտեմբերի 17,2025թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հայտարարել է, որ հանդիպել է մասնավորապես Patriot համակարգեր արտադրող ամերիկյան ընկերության պաշտոնյաների հետ:

«Մենք քննարկել ենք Raytheon-ի արտադրական հզորությունները, Ուկրաինայի օդային պաշտպանությունը և հեռահար կարողությունները ամրապնդելու մեր համագործակցության հնարավոր ուղիները, ինչպես նաև երկու երկրների համատեղ արտադրության հեռանկարները», - սոցիալական ցանցում գրել է Զելենսկին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեզ նույնպես պետք են Tomahawk հրթիռներ. Թրամփ