Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Ելիսեյան պալատ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ բանակցությունների:
Հանդիպումը տեղի է ունենում Կիևի և Եվրոպայի համար վճռորոշ փուլում, երբ սեղանին է արդեն չորրորդ տարին շարունակվող ուկրաինական պատերազմը դադարեցնելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ծրագիրը։
Խաղաղության այդ պլանի շուրջ բանակցություններին Եվրամիության առաջնորդները չեն մասնակցել, ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ այն բարելավման կարիք ունի։