Տասնյակից ավելի զոհեր ու վիրավորներ՝ Ուկրաինայի վրա ռուսական հարվածների հետևանքով

Ռուսական հրթիռային հարձակման հետևանքները Տերնոպոլում, Ուկրաինա, նոյեմբերի 19, 2025թ.

Ուկրաինայի արևմուտքում գտնվող Տերնոպոլի քաղաքի բնակելի շենքի վրա ռուսական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կողմից գիշերը իրականացված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ, տասնյակից ավելի մարդ վիրավորվել է հայտնում են ուկրաինացի պաշտոնյաները։

Գիշերային հարձակման ժամանակ Ռուսաստանը արձակել է ավելի քան 470 անօդաչու թռչող սարք և 48 հրթիռ, հայտնում են պաշտոնյաները: Լեհաստանը, որը ՆԱՏՕ-ի անդամ պետություն է և սահմանակից է արևմտյան Ուկրաինային, ժամանակավորապես փակել է երկրի հարավ-արևելքում գտնվող Ժեշով և Լյուբլինի օդանավակայանները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լեհաստանը հայտարարում է երկրում Ռուսաստանի վերջին գլխավոր հյուպատոսության փակման մասին

Զելենսկին կոչ է արել Ռուսաստանի վրա ավելի մեծ ճնշում գործադրել

Ռուսաստանի հետ խաղաղության բանակցությունները վերսկսելու նպատակով Թուրքիայում բանակցություններ վարող նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ Տերնոպոլում բազմահարկ բնակելի շենքեր են վնասվել:

Նա դաշնակիցներին կոչ է արել Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնել՝ Ուկրաինայում գրեթե չորս տարի տևած պատերազմը դադարեցնելու համար, այդ թվում՝ Կիևին ավելի շատ հակաօդային պաշտպանության հրթիռներ տրամադրելով։