Գիշերը անօդաչու թռչող սարքերի գրոհ է տեղի ունեցել Ռուսաստանի Օրյոլի մարզում, ինչին հաջորդել են հրդեհներ Լիվնիի շրջանի վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներում: Այդ մասին իր տելեգրամյան ալիքում գրել է նահանգապետ Անդրեյ Կլիչկովը:
«Տուժածներ չկան, պատահարի վայրում աշխատում են ԱԻՆ աշխատակիցները, անցկացվում են անհրաժեշտ միջոցառումներ հետևանքների վերացման համար», - գրել է Կլիչկովը:
Astra տելեգրամյան ալիքը, վկայակոչելով տեղի բնակիչներին, հաղորդում է, որ Լիվնիում գրոհի է ենթարկվել նավթաբազան: Պարբերականի տվյալներով՝ այնտեղ է գտնվում «Օրյոլնեֆտեպրոդուկտ» ձեռնարկությունը, որն ավելի վաղ արդեն անօդաչուների հարձակման էր ենթարկվել: Ուկրաինական Supernova+ տելեգրամյան ալիքը ևս հաղորդում է Լիվնիում նավթաբազայի հրդեհի մասին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է ութ տարածաշրջանների, բռնազավթված Ղրիմի և Սև ծովի օդային տարածքում ուկրաինական 45 անօդաչու թռչող սարք խոցելու մասին:
Ուկրաինայի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել Օրյոլի մարզի նավթաբազային հասցված հարվածի մասին տեղեկատվությունը: