«Երկկողմ համագործակցությունը շատ կարևոր է թե՛ Ռուսաստանի և թե՛ Ադրբեջանի համար», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ընդգծելով, որ այժմ Մոսկվան և Բաքուն աշխատում են այդ հարաբերությունները «բարելավելու ուղղությամբ»։
«Մենք տնտեսության ոլորտում միջկառավարական հանձաժողովի նիստ էինք կազմակերպել, որի ընթացքում նաև ընդգծել էինք, որ մեր երկու երկրների միջև համագործակցությունը զարգանում է», - «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ նշել է Օվերչուկը։
Ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստը կայացել էր օգոստոսի 22-ին Աստրախանում։