ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ առաջնորդ, նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ չի քննարկվել ընդդիմադիր ՀԱԿ-ի 15-կետանոց հայտարարությունը:
ԱԺ պատգամավորները մտահոգված են ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հետ Կառավարության շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի փաստով:
ԱԺ-ը ձայների 83 կողմ եւ 13 դեմ հարաբերակցությամբ Կարեն Անդրեասյանին ընտրեց Մարդու իրավունքների պաշտպան:
Երեքշաբթի օրը լրանում է մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների երրորդ տարին: Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է տարելիցը նշել Երեւանի Մատենադարանին հարող տարածքում անցկացվելիք հանրահավաքով:
Ընդդիմադիր խմբակցությունը բոյկոտում է Ազգային ժողովի նիստի աշխատանքները:
«Ժամանակ» օրաթերթը ցանկանում է հաշտության համաձայնություն կնքել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ:
Իրավաբան Կարեն Անդրեասյանը նախընտրում է աշխատել այն ժառանգությամբ, որը թողնվել է Մարդու իրավունքների նախկին պաշտպանի կողմից:
Վահան Հովհաննիսյանի կարծիքով‚ «Եվրանեսթ»-ում Հայաստանի անդամակցությունը անիմաստ կլինի‚ եթե Հայաստանի իշխանությունները «խեղդեն բարեփոխումների ընթացքը»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրապարակել է 2010 թվականին բանակում տեղի ունեցած մահացությունների վիճակագրությունը:
Երեւանի քաղաքապետարանը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին արգելել է մարտի 1-ին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում:
Հինգշաբթի օրը ստորագրված կոալիցիոն նոր հուշագրի վերաբերյալ իրենց մեկնաբանություններն են անում հրապարակախոսներ Մերուժան Տեր-Գուլանյանը եւ Տիգրան Պասկեւիչյանը:
ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը բացառում է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը որեւէ պաշտոնի:
«ԱԼՄ հոլդինգ»-ի սեփականատեր, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը երեքշաբթի օրը Մատենադարանի մոտ անցկացված հանրահավաքում 17 կետերից բաղկացած «հանրային պահանջագիր» ներկայացրեց նախագահ Սերժ Սարգսյանին:
Արարատի մարզի Վազգեն Սարգսյանի անվան զորամասի նախկին հրամանատար Գրիշա Խաչատուրովն «սարքված» է որակում նույն զորամասի երկու սպաներին առաջադրված մեղադրանքները:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը, կոալիցիոն կուսակցությունների ղեկավարների հանդիպում նախագահի նստավայրում այսօր չի կայանա:
Հայաստանի հանրապետական կուսակցությունը իշխող կոալիցայի անդամներին համագործակցության նոր նախագիծ է ներկայացրել:
Խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ընդդիմության միավորումը համարում է «անհրաժեշտ, բայց ներկա դրությամբ` քիչ հավանական»:
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ եթե կուսակցությունը (ՀՀԿ) որոշի, որ ինքը պետք է հրաժարական տա, «կենթարկվի կուսակցության պահանջին»` շտապելով հավելել, որ «նման պահանջ դեռեւս չկա»:
«Հետք» էլեկտրոնային պարբերականը դիմել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին (ՀՀԿ) քրեական պատասխանատվության ենթարկելու խնդրանքով:
Հայաստանյան իրավապաշտպանները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում խիստ քննադատություն են հնչեցնում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հասցեին:
Բեռնել ավելին