Երբ վերջնականապես պարզեն համախոհների շրջանակը, հաշվարկեն ռեսուրսները, նաև հրապարակային գործողությունների են անցնելու։
Նախագահ Սարգսյանի հրավերը մերժած «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը, Վահրամ Բաղդասարյանի համոզմամբ, կոնսոլիդացիային չեն խանգարում։
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պնդում է, որ իրենց «ոչը մնում է ոչ»:
«Հանդիպումը հաջող էր, որովհետև մենք ժամանակին լուրջ քաղաքական հակառակորդներ ենք եղել և շփումը, բնականաբար, հեշտ չէր»,- նախագահականում տեղի ունեցած հանդիպումից հետո ասաց Լյուդմիլա Սարգսյանը։
«Ժառանգության» համար սահմանադրական բարեփոխումների նախագիծը «ընդունելի չէ»:
Ներկայացված նախագծի շուրջ իրենց դիրքորոշումը Սերժ Սարգսյանին այսօր ներկայացրել են Դաշնակցության, «Օրինաց երկրի» և «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչները:
ԲՀԿ-ի խոսնակը նախագահի հետ հանդիպումն արդյունավետ է գնահատում։
«Ազատություն»-ը Ազգային ժողովի նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ զրուցել է սահմանադրական փոփոխությունների գործընթացի մասին:
ԱԺ նախագահը վստահեցնում է, որ նեղ կուսակցական մոտեցման դեպքում սահմանադրական բարեփոխումները ՀՀԿ-ին էլ «ձեռք չեն տալիս»:
Գալուստ Սահակյանը Անդրանիկ Նիկողոսյանին չի զրկի Ազգային ժողովի բարձրագույն պարգևից՝ Պատվո մեդալից, թեև ողջունում է Էդմոն Մարուքյանի զայրույթը:
ՀԱԿ խմբակցության ղեկավարի կարծիքով, սահմանադրական բարեփոխումների դեմ ընդդիմության համախմբումը տեղի կունենա ինքնաբերաբար:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոնիսյանը գրեթե մեկուկես ամիս ի վեր փորձում է ճշտել Բաղրամյանի դեպքերի հետ կապված մանրամասներ։ 100-ից ավելի նամակներ է հղել:
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ներկայացուցիչը փորձում է փարատել առկա մտահոգությունները:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի խոսքով՝ կայուն մեծամասնության ձևավորման համար խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու մասին դրույթը կարող է փոխվել:
«Քաղաքական ուժը, քաղաքական գործիչը իր ամեն ասած խոսքի համար պետք է պատասխան տա», - ընդգծում է ընդդիմադիր պատգամավորը:
Ընդդիմադիր պատգամավորը գործող Սահմանադրության պարագայում էլ Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրման խնդիր չի տեսնում։
«Եթե դրույթը հանվի, փոփոխությունների գործընթացն իմաստ չի ունենա», - «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Այսօր առավոտյան «Իլուր» էլեկտրոնային կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանը ստացել է վարույթը կարճելու և հետապնդումը դադարեցնելու մասին Դատախազության որոշումը:
Որպես տուժող ներգրավված լրագրողի կարծիքով, «գործն ուզում են սառեցնել», քանի որ «Քրեական օրենսգիրք խախտածներին քրեական պատժի փոխարեն կարգապահական տույժի են ենթարկում»։
Ընդդիմադիրներն ու հանրապետականները հակառակ տեսակետներ ունեն Սուրիկ Խաչատրյանի հետագա պաշտոնավարման վերաբերյալ։
Բեռնել ավելին