Երևանի հուշարձաններից մեկի՝ Աֆրիկյանների շենքի հիմնահատակ փլուզումը հսկում է Հայաստանի ոստիկանությունը։
Ոչ իշխանական քառյակը քննարկում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը Սահմանադրական դատարանում երկրորդ անգամ վիճարկելու հարցը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընդունեց էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու որոշումը:
Գալուստ Սահակյանը հանդես է եկել խորհրդարանում լրագրողների հավատարմագրման կարգը խստացնելու նախաձեռնությամբ։ Այդ նախաձեռնության համաձայն՝ առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ունեցող լրագրողները հնարավորություն կունենան լուսաբանել խորհրդարանի աշխատանքները։
Սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկումներն օրերս երկարաձգվել են առնվազն երեք ամսով:
ՀՀ և ԼՂ միջխորհրդարանական հանձնաժողովը դիմել է Մինսկի խմբի համանախագահներին` բանակցային գործընթացների բոլոր փուլերին Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցությունն ապահովելու համար:
Ոչ իշխանական քառյակն իշխանություններից պահանջում է բացառել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը մինչև ոլորտի թերություններն ուսումնասիրելը:
Շանթ Հարությունյանի և նույն գործող մյուս մեղադրյալների փաստաբանները այսօր հրավիրած ասուլիսում պահանջեցին հրապարակային դատավարություն:
Բաքվում կրքերը թեժ են եղել, յուրաքանչյուր հարց հայկական և ադրբեջանական տեսակետների բախումով է ուղեկցվել։
Խորհրդարանի ոչ իշխանական ուժերի ջանքերով այսօր Ազգային ժողովում տապալվեցին երկու քվեարկություններ:
Վաղը մեկնարկելիք Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված կլինի նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի լրամշակված տարբերակը:
Օրենքի աշխատանքային տարբերակում առաջարկվում է կուտակային վճարի փոխարեն կիրառել սոցիալական վճար տերմինը, մասնավոր հատվածից պարտադիր գանձումներ անել 2017 թվականից։
Ըստ Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի, իշխանությունը պետք է որոշի` փրկել կա’մ Հանրապետականին, կա’մ երկիրը:
Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ) կազմել էր նախորդ կառավարության սկանդալների «թոփ տասնյակը»:
Հայաստանի երկու փոխարտգործնախարարները այսօր չհստակեցրին, թե Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության դեպքում ինչ կարգավիճակ է ունենալու Լեռնային Ղարաբաղը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի կարծիքով, սահմանադրական բարեփոխումների մասին խոսելով` իշխանությունը քաղաքական խնդիր է լուծում.
Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությունն այսօր եկել էր Ազգային ժողով՝ պատասխան տալու 2013-ին Տիգրան Սարգսյանի կաբինետի կատարած աշխատանքի համար:
Ալիկ Սարգսյանի կարծիքով՝ «ցանկացած ցինիզմ, ցանկացած լկտի, անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ, այլոց նկատմամբ, դատապարտելի է ինչ-որ ձև»:
Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում այսօր կայացավ Հայաստանի հանրապետական կուսակցության 15-րդ համագումարը:
Քառօրյա քննարկումներից հետո այսօր կառավարության ծրագիրն արժանացավ հավանության՝ մեծամասամբ հանրապետականների ջանքերով։
Բեռնել ավելին