Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց է սկսել:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, որը նախատեսվում է ձևավորել մինչև տարեվերջ, թեկնածու կարող են առաջադրել նաև ընդդիմադիր խմբակցությունները:
Իշխանությունը թեև ամիսներ առաջ է հայտարարել Սահմանադրական դատարանում ստեղծված ճգնաժամի և այդ ճգնաժամից ելքեր գտնելու մասին, սակայն դրանք դեռ չեն ուրվագծվում:
Խորհրդարանն այսօր քննարկում էր ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխությունների նախագիծը, որն էլ առիթ դարձավ պատգամավորների միջև բանավեճի:
7-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանը մեկնարկեց ընդդիմադիրների հեղինակած նախագծերի մերժմամբ: Իշխանությունը դեմ քվեարկեց ընդդիմադիր և «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների առաջարկած օրինագծերը լիագումար նիստի օրակարգում ընդգրկելուն:
«Անկարգություններ են արել, հարվածել են դռներին, ջարդել են կերակրադռնակները, նաև հրդեհավտանգ իրադրություն են ստեղծել», - ասում է պատգամավոր Անի Սամսոնյանը։
Փաստաբան Տիգրան Եգորյանի պնդմամբ՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ Սահմանադրական դատարանի (ՍԴ) երեկվա որոշումն անօրինական է:
Արդեն երկու օր Սահմանադրական դատարանի մոտ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին իրենց աջակցությունը հայտնող ցուցարարները հաղթանակ են համարում Սահմանադրական դատարանի որոշումը:
Երկու կողմերի միջև պարբերաբար տեղի է ունենում վիճաբանություն, ոստիկանների միջամտությամբ կանխվում էին քաշքշուկները։
Սահմանադրական դատարանը վաղը սկսելու է Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության վերաբերյալ պաշտպանների դիմումի քննությունը:
Հեղափոխությունից հետո երկար քննարկված անցումային արդարադատության իրականացումը ուրվագծվում է:
Քրեակատարողական համակարգում արմատացած կոռուպցիան, հանցավոր ենթամշակույթի հաղթահարումը եւ դատապարտյալների անմխիթար պայմանների բարելավվումը կառավարությունը նախատեսում է իրականություն դարձնել առաջիկա չորս տարում:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ առաջարկներ ստացել են, փոփոխություներ կլինեն, բայց հիմնականում տեխնիկական բնույթի:
Անկախության հռչակագրի ընդունման առթիվ ավանդույթի համաձայն լրագրողներին է հանդիպել հռչակագիրը 29 տարի առաջ Գերագույն խորհրդում ընթերցած պատգամավոր Արամ Մանուկյանը:
Հայաստանի կառավարությունն առաջին անգամ ֆինանսավորելու է հայաստանյան հասարակական կազմակերպություններին Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար:
Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեմ է, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցը լուծվի հանրաքվեի ճանապարհով:
Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը հեղափոխությունից հետո առաջին անգամ ասուլիս էր հրավիրել՝ իր առանձնատան բակում:
Բեռնել ավելին