Հայաստանի կառավարության կոռուպցիայի դեմ պայքարի և արդարության հաստատմանն ուղղված ջանքերը վստահություն են ներշնչում Եվրոպական ընկերություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Մինչև տարվա վերջ չեմ բացառում, որ կարող է լինել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ըստ էության ամեն ինչ կախված է բանակցություններից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նազարյանը:
Մարդիկ կատարել են իրենց ընտրությունն ըստ առաջադրված խնդրի, ասաց «Լույս» դաշինքի անդամը։
Հեղափոխությունից հետո Երևանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի 3-րդ տեղը զբաղեցնելն արդեն մեծ բան է, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, «Լույս» դաշինքի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Քարոզարշավի ընթացքը «Երկիր Ծիրանի»-ի քաղաքապետի թեկնածուն գնահատում է «և՛ արդյունավետ, և՛ ոչ անարդյունավետ»։
Շահգելդյանն ասաց՝ ակնկալիքները դրական են։
«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի ընթացքում համոզվել է, որ հեղափոխությունից հետո առաջին նախընտրական պայքարն անհամեմատելի է մինչև այդ Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների հետ:
Թեև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը ողջ թիմով լծվել է իրեն սևացնելու գործին, սակայն այդ կառավարությունում ԲՀԿ-ի հետագա գործունեության նպատակահարմարության վերաբերյալ կարծիք հայտնել չի ցանկանում:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավի շրջանակում Նոր Նորք համայնքում անցկացված հանրահավաքում իր ելույթում կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը կրկին կոչ արեց Երևանը չբաժանել սևերի և սպիտակների:
Նորայր Գրիգորյանը մի ցանկություն ունի, որ «Մարտի 1»-ի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն՝ օրենքի ողջ խստությամբ:
Երևանի բնակիչ Արևիկ Մելքոնյանն այսօր աշխատանքի փոխարեն շտապել էր «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանի հետ հանդիպման:
«Երևանի իշխանությունը պետք է վերադարձվի ժողովրդին», - «Ժառանգության» քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այս կոչով սկսեց նախընտրական քարոզարշավը:
«Ջուր չունենք: Խնդրում եմ՝ ջուր»․ Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի բնակիչների միակ խնդրանքը սա է: Խմելու ջուրը եզդիաբնակ գյուղում կենցաղային լուրջ ծախսերից է: 20 տարի է՝ ջուրը գնում են:
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներն այսօր բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ պահանջելով վերացնել Վերաքննիչ դատարանի որոշումը և կալանավորել Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Արմավիրի մարզի խաղողագործներին հուզող խնդիրն այսօր էլ լուծում չստացավ:
«Այն գյուղացին, որն ունի պայմանագիր տնտեսվարող սուբյեկտի հետ, որտեղ կա հստակ ֆիքսված գին, մենք մինչև վերջ գնալու ենք, որ գյուղացին մթերի այդ գնով», - ասում է Գագիկ Միրիջանյանը:
Շուրջ մեկ տասնյակ համայնքների խաղողագործներ այսօր վեց ժամից ավելի փակ պահեցին Արմավիր - Երևան ճանապարհը՝ պահանջելով բարձրացնել խաղողի մթերման գինը:
Բեռնել ավելին