Պայմանագրի և ոչ մի կետ փոփոխության ենթակա չէ, միջազգային համաձայնագրի մասնակիցների շրջանակը չի ընդլայնվելու, հայտարարել է Հասան Ռոհանին։
Հաճախականություններն արգելափակվում են երկրի Ազգային անվտանգության և Պաշտպանության խորհրդի որոշման հիման վրա։
Սպիտակ տան հաղորդագրության համաձայն` քննարկումների զգալի մասը նվիրված է եղել Թուրքիայի կողմից ռուսական արտադրության C-400 (S-400) հակահրթիռային համակարգերի ձեռքբերմանը։
Նա ասել է, որ նախատեսում էր Աբու-Դաբի մեկնել ավելի վաղ, սակայն համաճարակային իրավիճակը ստիպեց հրաժարվել այդ մտադրությունից։
Lancet-ն աշխարհի ամենահեղինակավոր բժշկական հանդեսն է։
Այս մասին հայտարարել է կանցլեր Անգելա Մերկելը։
Մոսկովյան "Коммерсантъ"-ը պնդում է, որ T-31 անվանումը ստացած անօդաչու սարքի նախագծման աշխատանքներն արդեն իսկ ավարտվել են։
Այս մասին նախօրեին հայտարարեց Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
«Վերացնել հակահամաճարակային սահմանափակումները և փրկել Վրաստանի տնտեսությունը»․ նման կարգախոսներով էին հարյուրավոր մարդիկ կիրակի օրը դուրս եկել Թբիլիսիի, Քութաիսիի, Վրաստանի մի շարք այլ քաղաքների փողոցներ։
Թուրքիայի ուժային կառույցները այսօր հաղորդել են «Իսլամական պետություն» խմբավորման 12 զինյալների ձերբակալության մասին։
Նման պայմանավորվածություն են ձեռք բերել Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Ալեքսեյ Նեիժպապուն և անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող թուրքական Baykar Makina ընկերության ղեկավար Լյութֆի Հալուք Բայրաքթարը։
Նախագահի հատուկ ներկայացուցիչների ինստիտուտը Ադրբեջանում ներդրվել է հունվարի 19-ին։
Ռուսաստանի ռազմական գերատեսչության տարածած տեսանյութում պատկերված են զինվորականների համար կազմակերպված դասախոսությունները։
«Օնլայն ձևաչափով թշնամու տեղաշարժի դիտարկումը մեզ հավելյալ առավելություն ապահովեց», - ասում է Ադրբեջանի նախագահը։
Նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո սա Բայդենի առաջին խոսակցությունն էր Պուտինի հետ:
58-ամյա Բլինքենը Պետադեպարտամենտ է վերադառնում քառամյա դադարից հետո։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Հունաստանը ֆրանսիական Dassault ավիաշինական ընկերությունից կգնի 18 Rafale կործանիչ։
Բեռնել ավելին