Աբդուլան պատմել է, որ սեպտեմբերի 27-ին իրեն և մյուս սիրիացիներին բերել են առաջնագիծ, որտեղ նրանք կրակի տակ են հայտնվել և կորուստներ կրել։
Սերգեյ Լավրովն այսօր առանձին հեռախոսազրույցներ է ունեցել իր հայաստանցի և ադրբեջանցի պաշտոնակիցներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։
«Չավուշօողլուի հետ քննարկեցի Լեռնային Ղարաբաղում ծագած ճգնաժամը և լարվածության նվազեցման անհրաժեշտությունը», -գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։
Վրացական կառավարության ղեկավարի խոսքով՝ պաշտոնական Թբիլիսին ցանկանում է, որպեսզի տարածաշրջանում օր առաջ խաղաղություն հաստատվի։
«Ռուսաստանը շարունակում է տարածաշրջանի պետություններին զսպվածության կոչ անել», - ասել է Պեսկովը։
Այսօր ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր. - «Թուրքիայի ռազմաշունչ հռետորաբանությունը վտանգավոր է և անխոհեմ»։
Անկարայի նման պահվածքն «անընդունելի է», ընդգծում է Ֆրանսիայի նախագահը:
Ցուցարարները պնդել են, որ Թուրքիան Վրաստանի տարածքով զենք է մատակարարում Ադրբեջանին։
Փաշինյանը նաև նշել է, որ Պուտինի հետ չի քննարկել Ռուսաստանի ներգրավումը ղարաբաղյան հակամարտությունում:
Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հերթական կոչով է հանդես գալիս։
Ադրբեջանական APA գործակալությունը, վկայակոչելով Միլի Մեջլիսի դռնփակ նիստի մասնակիցներից մեկին, տեղեկացնում է, որ ռազմական դրությունը գործելու է Բաքվում, Գյանջայում, Եվլախում և երկրի մի շարք այլ բնակավայրերում։
Սալիհ Մուստաֆան առաջին կասկածյալն է, որի գործով դատարանը պաշտոնական դատաքննություն է սկսելու։
Սաուդյան Արաբիայի թագավորը դիմել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մասնակիցներին:
ԵՄ անդամ պետությունները խստորեն քննադատում են Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը:
Բեռնել ավելին