«Բանակցությունների նպատակն է պարզել՝ արդյոք կողմերի մոտ գոյություն ունեն ընդհանուր մոտեցումներ, որոնք թույլ կտան տեսանելի ապագայում հասնել Կիպրոսի խնդրի հարատև լուծմանը»:
«Ես պարզապես հանդես եմ գալիս իշխանության ռազմական և դիվանագիտական թևերի միջև հարաբերությունների խելամիտ հստակեցման օգտին», - նշել է Իրանի ԱԳ նախարարը։
Ուկրաինայի նախագահի այցը երկրի հարավային շրջաններ մեկնարկել է ռուսական զորքերի՝ Ուկրաինայի սահմանից հետքաշմանը զուգահեռ։
Մեղմացումները վերաբերելու են բացառապես ԱՄՆ պատվաստված բնակիչներին։
Թուրքիայի նախագահն ամերիկացի պաշտոնակցին կոչ է անում վերանայել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման որոշումը։
Օբամայի օրոք Ցեղասպանության ճանաչումից Վաշինգտոնի հրաժարման դիմաց Թուրքիան խոստացել էր բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ։
Փաստաթղթի հեղինակները, սակայն, նշում են, որ անցած տարի Թեհրանը ևս ստիպված էր նվազեցնել իր ռազմական բյուջեն՝ շուրջ երեք տոկոսով։
Բացի այդ, ըստ նախարարի, Թուրքիան առաջիկայում սկսելու է սեփական արտադրության պատվաստանյութի փորձարկումները։
Համաժողովի նախաձեռնողն ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենն է։
Թուրքիայի պաշտպանության նախարարը ևս խոսեց «պատմաբանների հանձնաժողովի» մասին։
Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ցանկության դեպքում Մոսկվան կարող է «Բայրաքթար» տեսակի անօդաչու թռչող սարքեր ձեռք բերել։
«Հուսով եմ, սակայն, որ նման ծայրահեղ կացության մենք չենք հասնի», - հավելել է Լը Դրիանը։
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության փոխանցմամբ՝ միջադեպերը տեղի են ունեցել Հայաստանի վարչապետի այցից հետո։
Իսրայելը հակադարձել է՝ մի շարք հարվածներ հասցնելով Դամասկոսի արվարձաններին։
Ցույցերի մասնակիցները պահանջում էին պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերել Նավալնուն, որն արդեն երեք շաբաթ է հացադուլի մեջ է։
Իրադարձությունները կարող են զարգանալ ցանկացած սցենարով, շեշտել է Ուկրաինայի ԱԳ նախարարը։
Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ իր երկիրը չի կարող շեղվել եվրատլանտյան ինտեգրման ուղուց, անգամ եթե երրորդ պետությունները դժգոհություններ ունենան այդ առթիվ։
Կազմակերպության գնահատմամբ՝ մամուլի ազատության մակարդակով Հայաստանն այսօր աշխարհի 180 երկրների թվում 63-րդն է։
Պրահան պնդում է, որ Ռուսաստանի դեսպանության այդ պաշտոնյաները Գլխավոր հետախուզական վարչության և Արտաքին հետախուզության ծառայության աշխատակիցներ են։
Դամասկոսում կայացած լիագումար նիստի ժամանակ Սիրիայի խորհրդարանի խոսնակ Համուդա ալ Սաբաղը հայտարարել է, որ թեկնածուների առաջադրումը կշարունակվի 10 օր՝ ապրիլի 19-ից 28-ը։
Բեռնել ավելին