Թեհրանում այլ սահմանափակումներին զուգահեռ շարունակում է նաև պարետային ժամ գործել։
Ռուսաստանի նախագահը նաև չի հստակեցրել, թե հատկապես որ վակցինայով է պատվաստվել։
«Զինյալները այսպիսով փորձում են խափանել մարդասիրական միջանցքների վերագործարկումը», - նշված է Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի հայտարարության մեջ։
Թեհրան կատարած այցի ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։
Այսպիսով, այսօրվա դրությամբ լոքդաուն է հայտարարված Ֆրանսիայի 101 դեպարտամենտներից 19-ում։
Դրանց ընթացքում Մյանմայի Զինված ուժերը ցրել են փետրվարի 1-ին տեղի ունեցած հեղաշրջման դեմ բողոքող ցուցարարներին՝ առնվազն 90 մարդու մահվան պատճառ դառնալով։
Բողոքի ակցիան կազմակերպել էին «Շարժում հանուն Վրաստանի» քաղաքացիական նախաձեռնության անդամները։
Համաժողովն, ըստ Բայդենի վարչակազմի, նպատակ ունի քննարկել «Մարդկանց կյանքերի և նրանց կենսագործունեության վրա կլիմայական փոփոխությունների ազդեցությունը»։
Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ պայմանագրով նախատեսվում է նաև խորացնել երկկողմ չին-իրանական համագործակցությունը ռազմական և անվտանգության ոլորտներում։
Պաշտոնական Մոսկվան պնդում է, որ Արկտիկայում մեկնարկած զորավարժությունների գլխավոր դրդապատճառը այս տարածաշրջանի հանդեպ ՆԱՏՕ-ի ցուցաբերած հետաքրքրությունն է։
Չինաստանի արտգործնախարար Վան Ին այսօր Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ։
Եգիպտոսում շարունակվում են Սուեզի ջրանցքն արգելափակած Ever Given բեռնատար նավը տեղաշարժելուն ուղղված գործողությունները։
Եգիպտոսում տեղի ունեցած երկաթուղային աղետի հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել, 91 մարդ վիրավորվել է։
Թուրքիայի իշխանությունները հույս ունեն, որ Covid-19-ի դեմ պատվաստումները ավարտին կհասցվեն արդեն առաջիկա ամիսներին
Ռազմական ոստիկանության Տրապիզոնի տարածքային ստորաբաժանման ղեկավար Ալի Օզը ևս մեղավոր է ճանաչվել՝ դատապարտվելով 28 տարվա ազատազրկման։
Նա պահանջում է իր ամուսնուն անկախ բժշկական փորձաքննության ենթարկել։
Ադրբեջանի նախագահի օգնականի գրառումը կատարվել է Ջաբրաիլում հայկական եկեղեցու ոչնչացման մասին BBC-ի ռեպորտաժի հեռարձակումից մի քանի ժամ անց։
Բեռնել ավելին