Երկուշաբթի օրը Հայաստանի մյուս բնակավայրերից Երեւան մտնող միկրոավտոբուսները դատարկ էին կամ դատարկվում էին ճանապարհի կեսին։
Վերաքննիչ դատարանը չորեքշաբթի օրը անփոփոխ թողեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման:
Երեւանի ավագանու ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում Հայ հեղափոխական դաշնակցությունը պատրաստվում է ձեւավորել ազգային քաղաքապետարան: Երկուշաբթի Երեւանի Զեյթուն թաղամասի թիվ 48 դպրոցի հարակից տարածքում կայացած նախընտրական հանդիպմանը այս մասին ասաց ընտրություններում Դաշնակցության համամասնական ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանը։
Երեկ ՀՀԿ-ի Քանաքեռ-Զեյթունի գրասենյակում քաշքշոց եւ վիճաբանություն է տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավար Արայիկ Քոթանջյանի որդու եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշ անդամների միջեւ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին Ոստիկանության լրատվական վարչությունից:
«Երեւանի ավագանու ընտրությունները քաղաքական են եւ քաղաքական որակի այս նոր ընտրությունները կխթանեն, որպեսզի կուսակցությունները շատ ավելի պատասխանատու ու արդյունավետ գործեն» - երեքշաբթի օրը հայտարարել է Ազգայիան ժողովի պետաիրակավական հարցերի հանձնաժողովի նախագահ (ՀՀԿ) Դավիթ Հարությունյանը:
Երեւանի ավագանու ընտրություններում հասարակական վերահսկողի դեր ստանձնած «Ժառանգություն» կուսակցությունը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, փոխնախագահի կամ քարտուղարի պաշտոն չունի 439 հանձնաժողովներից ոչ մեկում:
ՀՅԴ ղեկավար անդամ, Ազգային ժողովում կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երկուշաբթի օրը ընտրողների հետ հանդիպմանը խոստացավ «բացել մարդկանց աչքերը»:
Երեւանի մամուլի ակումբի նախագահի պնդմամբ, Հայաստանում լրատվամիջոցների ազատության առումով իրավիճակը անընդհատ վարթարանում է:
Հայ ազգային կոնգրեսի այսօրվա հանրահավաքին մարզերից մասնակցել ցանկացողները չեն կարողացել հասնել Երեւան, քանի որ միջքաղաքային տրանսպորտն առավոտվանից աշխատում է միայն մեկ ուղղությամբ:
Հայաստանի սահմանադրական դատարանը որոշել է ժամանակավորապես կասեցնել Ընտրական օրենսգրքի այն դրույթի գործողությունը, որը տեղական ընտրություններում համայնքի ընտրացուցակում ընդգրկվելու հնարավորություն է տալիս ընտրելու իրավունք ունեցող եւ հաշվառում չունեցող քաղաքացիներին:
4,5 ամսվա դադարից հետո խորհրդային տարիների քիմիական արդյունաբերության հսկաներից «Նաիրիտ» գործարանը կաուչուկի առաջին արտադրանքն է թողարկել։ Գործարանում, սակայն, շարունակում են հրատապ մնալ բազմաթիվ խնդիրներ: