Փիթսբուրգում (ԱՄՆ) գումարված «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբաման ու Նիկոլա Սարկոզին եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը ուրբաթ օրը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով Իրանին դատապարտել են գաղտնի կերպով ուրանի հարստացման նոր գործարան կառուցելու համար։